
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի նիստում ընդունվեց 2026 թվականի բյուջեն, որի շարքում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և փաստացի բնակվող բնակչության 2026թ առողջապահության և սոցիալական օգնության ծրագրի և օգնության տրամադրման կարգի հաստատման մասին։
Քննարկման ընթացքում Գոհարիկ Յազբարյանը ներկայացրեց սոցիալական և առողջապահական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք նախատեսված են տարբեր խոցելի խմբերի համար։
Եթե վիրահատությունը ֆինանսավորվում է պետության կողմից, ապա քաղաքապետարանը հավելյալ ֆինանսավորում է 40%-ի չափով, բայց ոչ ավել, քան 2000 լարի: Եթե անձի սոցիալական վարկանիշային միավորը մինչև 140,000 է, ապա քաղաքապետարանը ֆինանսավորում է 50%-ով, բայց ոչ ավել, քան 3000 լարի:
Եթե անձը չի ֆինանսավորվում պետության կողմից, ապա քաղաքապետարանը տրամադրում է 50% ֆինանսավորում, ապա ոչ ավել, քան 1000 լարի:
Սա վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց, ում վարկանիշային միավորը չի գերազանցում 140,000-ը.
Առողջապահական ուղղությամբ նախատեսված է աջակցություն աուտիզմ ունեցող երեխաներին (մինչև 18 տարեկան)։ Նրանց բուժումն ու ծառայությունները ֆինանսավորվում են 40 տոկոսով, սակայն ոչ ավելի, քան 4000 լարիի չափով։
Օնկոլոգիական հիվանդություններ (չարորակ ուռուցքներ): Նախատեսված է 1500 լարի միանվագ օգնություն: Իսկ եթե անձը ստանում է քիմիաթերապիա կամ ռադիոթերապիա և կամ այլ թերապիաներ՝ ֆինանսավորվում է 2000 լարիի չափով:
Դիալիզի և հեմոդիալիզի ծառայություններից օգտվողների համար նախատեսված է 2500 լարի միանվագ օգնություն։ Գենետիկ շեղումներ ունեցող անձանց համար աջակցությունը կազմում է 2000 լարի՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ։
Աչքի հիվանդությունների բուժում: Ֆինանսավորվում է 40%-ով, բայց ոչ ավել, քան 500 լարի: Վարկանիշային միավորը պետք է լինի մինչև 150,000: Այս հոդվածի համար ընդհանուր նախատեսված է 950,000 լարի:
Կերակրողին կորցրած ընտանիքներ (մինչև 18 տարեկան երեխաներ): Յուրաքանչյուր երեխային նախատեսված է 150 լարի:
Երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Յուրաքանչյուր երեխային՝ 100 լարի ամսական:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ծնողազուրկ երեխաներ: Նախատեսված է 1200 լարի, իսկ քոլեջներում սովորողների համար՝ 600 լարի:
Ուսանողական ծրագիր (Վրաստանում սովորողների համար): Լավ առաջադիմություն (91-100 բալ) ունեցողներին նախատեսված է 500 լարի միանվագ օգնություն:
Բազմանդամ ընտանիքներ (7 և ավելի անդամ): Յուրաքանչյուր անդամի համար նախատեսված է 20 լարի ամսական: Վարկանիշային միավորը պետք է լինի մինչև 150,000: Այս հոդվածի համար նախատեսված է ընդհանուր 150,000 լարի:
Բազմազավակ ընտանիքները, որոնք ունեն 4 և ավելի անչափահաս երեխա, կստանան 300 լարի միանվագ օգնություն, իսկ չորրորդ երեխայից հետո յուրաքանչյուրի համար գումարը կավելանա ևս 50 լարիով։ Այս ծրագրի համար նախատեսված է 20 հազար լարի։
Այլ ծրագրերի շրջանակում 65 հազարից մինչև 140 հազար միավոր ունեցող անձանց համար նախատեսված է 100-ից 200 լարի օգնություն։ Մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաները կստանան 500 լարի։ Վետերանների այրիներին կտրամադրվի 300 լարի աջակցություն: Այս հոդվածի համար նախատեսված է 12 500 լարի բյուջե։