
Արդեն հայտնի է, որ 30 հազարից ավելի անձանց տրանսպորտային միջոց վարելու դադարեցումը կկասսեցվի և մեկանգամյա կարգով կվերականգնվի վարելու իրավունքը։ Խորհրդարանն արագացված կարգով քննարկել և միաձայն հաստատել էր վարորդական վկայականների հետ կապված օրենսդրական փոփոխությունը։
Արդյունքում, օրինագծի իրավական արտոնությունը կտարածվի քաղաքացիների այն կատեգորիայի վրա, որոնց վարելու իրավունքը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ը կասեցված է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու, անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, թմրամիջոց օգտագործելու կամ վարորդական վկայականին հատկացված միավորների քանակը սպառելու համար։
Ներքին գործերի նախարարի հրամանով՝ ՆԳՆ-ի պարեկային ոստիկանության դեպարտամենտը նշված տեղեկատվության արտացոլումը ՆԳՆ պաշտոնական կայքում (publicdecisions.police.ge) կապահովի մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։
Փաստաթղթի համաձայն՝ անձը պարտավոր է նշված կայքում ստուգել վարելու իրավունքի վերականգնման մասին տեղեկատվությունը երկու այլընտրանքային եղանակով.
• Անձնական համարի և անձնագրի կամ նույնականացման քարտի համարի նշումով.
• Անձնական համարի և տուգանքի անդորրագրի/արձանագրության/որոշման համարի նշումով։
Միաժամանակ, անձը պարտավոր է տրանսպորտային միջոց վարել միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում արդեն իսկ արտացոլվել է նրա վարելու իրավունքի վերականգնման մասին տեղեկությունը։aliq.ge