
2026 թվականի ամառային սեզոնին Թբիլիսի-Բաթումի հատվածում գնացքի երթևեկության տևողությունը կկրճատվի կես ժամով, – հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ վերացվում են վարչական խոչընդոտները և թվայնացվում, ինչը հնարավորություն կտա կրճատել երթևեկության ժամանակը։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք երկաթուղու շահագործման գործընթացների օպտիմալացման, առկա վարչական խոչընդոտների վերացման և ծառայությունների թվայնացման ուղղությամբ, որի արդյունքում Թբիլիսի-Բաթումի հատվածում գնացքի երթևեկության տևողությունը կկրճատվի կես ժամով մինչև 2026 թվականի ամառային սեզոնը», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

