
Դեկտեմբերի 7-ին Ծղալտուբոյում տեղի ունեցավ թենիսի բաց առաջնություն, որտեղ իր մասնակցությունն ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մարզադպրոցի թենիսի սաները, մարզիչ Աշոտ Սողոյանի ուղեկցությամբ։
Մրցույթում մասնավորապես աչքի են ընկել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի թենիսիստներ՝ Սարգիս Թումասյանը և Մերուժան Թումասյանը, որոնց անձնական մարզիչը Էդգար Մնոյանն է։
Սարգիս Թումասյանը մրցույթում հայտնվել է կիսաեզրափակիչ փուլ, որտեղ հաղթել և գրավել է երրորդ հորիզոնականը, իսկ Մերուժան Թումասյանը հայտնվել է մեկ քառորդում։
Նշենք որ Ժդանովական գյուղի սեղանի թենիսի մարզիկները դպրոցական մարզական օլիմպիադայում դարձել էին եռակի չեմպիոն։
Հարկ է նշել, որ օրերս էլ Նինոծմինդայում տեղի ունեցած ֆուտբոլային մրցաշարի արդյունքում կրկին հաղթող էր ճանաչվել Ժդանովականի դպրոցի թիմը։

