Նինոծմինդա քաղաքի կենտրոնական գրադարանը նորացվել է հայ գրականության 20 միավոր գրքով, որից 10-ը գրադարանը ձեռք է բերել սեփական միջոցներով:
Վրաստանի Հայ գրողների ՛՛Վերնատուն՛՛ միության ջանքերով ամեն տարի տպագրվում են երկու գիրք՝ մեկը մեծահասակ հեղինակների ստեծագործությունների հիման վրա՝ ՛՛Վերնատուն՛՛ անվամբ, իսկ մյուսը՝ պատանի գրողների ստեղծագործությունների՝ ՛՛Զարթոնք՛՛ անվամբ: Միությունը, միավորելով Վրաստանի ստեղծագործ մարդկանց, 15 տարի առաջ ստեղծել է տարեգիրք, որտեղ երկու տարին մեկ անգամ տպագրվում են միության անդամների աշխատանքներն ու թարգմանությունները հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով: Հոկտեմբերի 24-ին ՛՛Վերնատուն՛՛ անվամբ 20 օրինակ գրքեր փոխանցվեցին Նինոծմինդա քաղաքի կենտրոնական գրադարանին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՛՛Վենատուն՛՛ միության նախագահ Ժորա Սնխչյանը, գրադարանին գիրք նվիրաբերելը արդեն բարի ավանդույթ է դարձել, որի նպատակը գրադարանը հայ գրականության գրքերով հարստացնելն է: Գրադարանի տնօրեն Ցողիկ Իսպիրյանի խոսքով՝ մունիցիպալիտետի գրադարանների հիմնական խնդիրն այն է, որ գրադարանները չեն ստանում հայերեն լեզվով գրքեր, իսկ եղածներն էլ արդեն հնացել են:
Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց Հայ գրողների ՛՛Վերնատուն՛՛ միության նախագահ Ժորա Սնխչյանը.
Բորիս Ղարսլյան