Մահախոսական/Յուրի Կարապետի Միքաելյան

Մահախոսական/Յուրի Կարապետի Միքաելյան

Կյանքից հեռացավ Յուրի Կարապետի Միքաելյանը ծնված 1947 թվականին Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղում, երկար ժամանակ ապրել և աշխատել է Բոգդանովկա քաղաքում՝ որպես շրջանի գլխավոր անասնաբույժի տեղակալ։

Հարազատները, բարեկամները և նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում իրենց սիրելի Յուրիի մահվան կապակցությամբ և ցավակցում են ընտանիքին:

Հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 29-ին, Մոսկվայում։

Քո ծաղկած դեմքին
Գարո՛ւն էր, հայրի՛կ,
Բայց դու… հո՛ղ դարձար
Հունդերին գալիք…

Պահը հավերժ է,
Կյանքը՝ անցողիկ,
Անցյալը հուշ է,
Անհունը՝ գալի…

Քո ծաղկած դեմքին
Գարունն է նիրհում,
Իսկ դո՞ւ, դու… չկա՛ս
Այս ծաղկանիրհում…