Վրաստանի ԲՈՒՀ-երում ուսանել ցանկացողների գրանցման ամսաթվերը

Վրաստանի ԲՈՒՀ-երում ուսանել ցանկացողների գրանցման ամսաթվերը

Արտասահմանյան երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններից Վրաստանում ուսումը շարունակել ցանկացողները հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով գրանցվելու դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ից մինչև հունվարի 21-ի ժամը 18:00-ն:

Գրանցվելիս պարտադիր է վերբեռնել անձը հաստատող փաստաթղթի և գրանցման վճարումը հաստատող կտրոնների պատճենները։
Դիմումի հաջող գրանցման դեպքում դիմորդը կենտրոնից կարճ հաղորդագրություն կստանա հունվարի 23-ի ժամը 18:00-ից ոչ ուշ։

Քննությունը կանցկացվի փետրվարի 4-ին։

Քննությանը կարող են մասնակցել Վրաստանի այն քաղաքացիները, որոնք սովորել/սովորում են և ստացել են կրեդիտներ/որակավորումներ արտասահմանյան երկրի օրենսդրությանը համապատասխան ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատությունում (ուսումնառության ընթացքում նրանք գտնվել են արտասահմանում մեկ կիսամյակ` 75 օրից ոչ պակաս)։

Քննությանը մասնակցելու վճարը 100 լարի է։ Եթե անձը չի ներկայանում քննությանը, չի գրանցվում կամ գրավոր դիմում է գրանցումը չեղարկելու մասին մինչև հունվարի 21-ի ժամը 18:00-ն, վերը նշված գումարն ամբողջությամբ վերադարձվում է։

Վերադարձի վերաբերյալ դիմումների ընդունման վերջնաժամկետները կհրապարակվեն կենտրոնի կայքում՝ www.naec.ge։