
Ըստ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի՝ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի 93կմ-107կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդոներ և կիսակցորդների երթևեկությունը։
Նրանց խոսքով՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

