Սաթխայի վերանորոգված դպրոցի մարզադահլիճի հատակը շարքից դուրս է եկել

Սաթխայի  վերանորոգված դպրոցի մարզադահլիճի հատակը շարքից դուրս է եկել

Դեռևս շահագործման չհանձնած Սաթխա գյուղի դպրոցի մարզադահլիճի նոր հատակը շարքից դուրս է եկել: Մանավորապես խոնավության պատճառով մանրահատակը դեֆորմացվել է և ճեղքեր են առաջացել հատակի մակերեսին:

Դպրոցի վերանորոգմամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ դպրոցի շենքում առկա է բարձր աստիճանի խոնավություն: ՛՛Մենք պետք է մեկ ամիս սպասենք, մինչև չորանա հատակը, որպեսզի առաջացած խնդիրը կարողանանք վերացնել՛՛,- նշեց շինկազմակերպության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Սաթխա գյուղի դպրոցն անցել է կապիտալ վերանորոգում, որը սկսվել է 2016 թ. օգոստոս ամսին: Վերանորոգման աշխատանքներն ավարտված են, սակայն դպրոցի շենքը դեռևս շահագործման չի հանձնված:

Ներկայումս «განვითარების ფონდი» («Զարգացման հիմնադրամ»-ի) ծրագրով անցկացվում է դպրոցի ցանկապատման աշխատանքները, որի երկարությունը կազմում է 420 մետր: Ցանկապատման աշխատանքները կավարտվեն մի քանի օրից: Դպրոցի տարածքի ասֆալտապատումը ևս արդեն ավարտվել է: Քանի որ դպրոցը շահագործման չի հանձնված, Սաթխա գյուղում դպրոցի դասընթացները անցկացվում են գյուղի Մշակույթի կենտրոնի շենքում:

Հիշեցնենք նաև, որ դպրոցի վերանորոգումը կյանքի է կոչվել ՛՛Հազարամյակի մարտահրավերներ՛՛ հիմնադրամի դպրոցների վերանորոգման ծրագրի շրջանակներում:

Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Борис Карслян



Opinion, pooling and voting