Ակցիա՝ նվիրված ՄԱԿ-ի միջազգային օրվան

Ակցիա՝  նվիրված ՄԱԿ-ի միջազգային օրվան

Հոկտեմբերի 24-ին ”PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստներն անցկացրին ակցիա՝ նվիրված ՄԱԿ-ի միջազգային օրվան:

Ակտիվիստները շրջում էին պաստառներով, որոնց վրա առկա էին հետևյալ մակագրությունները՝ ՛՛Անվտանգություն՛՛, ՛՛Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի միջազգային օրն է՛՛, “World development information day” (Աշխարհի զարգացման տեղեկատվական օր):

Կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանի խոսքով՝ ակցիայի նպատակն էր Նինոծմինդայի բնակչությանը իրազեկել ՄԱԿ-ի առաքելությունների մասին: Միջոցառումը կազմակերպել էր Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի և ԱՄՆ միջազգային զարգացման ՛՛Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրացիային՛՛ ծրագրի շրջանակներում:

ՄԱԿ-ը անկախ երկրների եզակի կազմակերպություն է, որոնք միավորվել են հանուն աշխարհի խաղաղության ու սոցիալական առաջընթացի: 1947 թվականի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան № 168 բանաձեւով հոկտեմբերի 24-ը՝ ՄԱԿ կանոնադրության ընդունման մեկամյա տարեդարձի օրը, հռչակեց ՄԱԿ-ի համաշխարհային օր (United Nations Day)՝ համաշխարհային հանրությանը ՄԱԿ-ի նպատակներին եւ ձեռքբերումներին տեղեկացնելու համար, ինչպես նաեւ իր գործունեությանն աջակցություն ստանալու համար:

ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից մեկը 1948 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն էր: 1971 թվականի դեկտեմբերի 6-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է հաջորդ բանաձեւը (№ 2782), որում ընդգծվում էր, որ ՄԱԿ-ի օրը պետք է համաշխարհային տոն դառնա, և հրահանգվում էր, որպեսզի այն ՄԱԿ անդամ բոլոր երկրներում որպես պետական ոչ աշխատանքային օր նշվի:

Ներկայում ՄԱԿ անդամ է 193 երկիր: ՄԱԿ-ի օրը մտնում է ՄԱԿ-ի շաբաթվա մեջ, որն անցկացվում է հոկտեմբերի 20-ից 26-ը:


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting