
Հունվարի 5-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ախալքալաք քաղաքի Գորոդոկ թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկում։
Ըստ NOR-ի աղբյուրների՝ բնակարանում գտնվել են երկու կին և մեկ տղամարդ, որոնք Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներ են։ Մոտ 25 տարեկան տղամարդը Օրլովկա գյուղից է, իսկ երկու կանայք՝ Գորելովկա գյուղից։ Հրդեհի հետևանքով տղամարդը և մոտ 23 տարեկան աղջիկը ստացել են այրվածքներ և ծանր վիճակում տեղափոխվել Թբիլիսիի բուժհաստատություններից մեկը։
Մոտ 30 տարեկան կինը զոհվել է՝ չորրորդ հարկի պատուհանից ցած նետվելու հետևանքով։ Ինչպես հայտնում են NOR-ի աղբյուրները, դեպքի պահին կնոջը հորդորել են չկատարել այդ քայլը, սակայն նա չի արձագանքել և նետվել է ներքև։
Դեպքի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։

