Վերին Լարսի անցակետը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով

Վերին Լարսի անցակետը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով

Առատ ձյան պատճառով ռուս-վրացական սահմանը մնում է փակ։ Խաչի լեռնանցքով անցնող Գուդաուրի-Կոբի ճանապարհը 2026 թվականի հունվարի 9-ի առավոտից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վերին Լարսի սահմանային անցակետը փակել է մուտքն ու ելքը։

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը պաշտոնապես փակել է Խաչի լեռնանցքի Գուդաուրի-Կոբի հատվածը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահոսքի վտանգի պատճառով։

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը դեռևս չգիտի, թե երբ կբացվի ճանապարհը։