
Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը առաջարկում է նոր պատժամիջոցներ Իրանի դեմ՝ կապված երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ։
Նրա խոսքով՝ «ԵՄ-ն արդեն լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների, նրա միջուկային ծրագրի ընդլայնման և Թեհրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցության համար պատասխանատու անձանց նկատմամբ՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Եվ ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման», – գերմանական Welt թերթին ասել է Կալասը։
Նա ընդգծել է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն «անընդունելի է»։

