Եղանակը Վրաստանում հունվարի 14-13-ին

Եղանակը Վրաստանում հունվարի 14-13-ին

Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ հունվարի 13-ին Վրաստանի տարածքում սպասվում են պարբերական տեղումներ, որոշ շրջաններում՝ առատ, այդ թվում՝ լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Գործակալության տվյալներով՝ հունվարի 14-ին երկրի մեծ մասում կանխատեսվում են ձյան տեղումներ, ուժեղ արևմտյան քամիներ, իսկ ծովում՝ 4–5 բալ ուժգնությամբ փոթորիկ։

Լեռնային շրջաններում սպասվում է մառախուղ, ձնաբուք, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, ճանապարհների սառցակալում և ձնահոսքերի վտանգ։ Ձյան առատ տեղումների, ձնաբքի, տեսանելիության նվազման, ճանապարհների սառցակալման և ձնահոսքի վտանգի պատճառով որոշ ճանապարհահատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակում։

Սպասվող տեղումները կարող են հանգեցնել արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի բարձրացմանը, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացման ու ակտիվացման։ Վտանգի մակարդակը գնահատվում է որպես միջին։