
Վրաստանի դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կնքել է մեղքի ճանաչման համաձայնագիր, նրա պատիժը սահմանվել են 5 տարի ազատազրկման: Որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է նաև 1 միլիոն լարի տուգանք:
«Վրաստանի դատախազությունը մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կնքել է մեղքի ճանաչման համաձայնագիր, որի համաձայն նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար:
Բացի այդ, որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է 1 միլիոն լարի տուգանք: Նա նաև կզրկվի հանցավոր գործունեության արդյունքում ստացված և իր բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված գումարից պետությանը հասնող օգուտից:
Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանում է կատարած հանցագործությունը և համաձայնվում է մեղքի ճանաչման համաձայնագրի պայմաններին: Դատարանն արդեն բավարարել է դատախազության միջնորդությունը մեղքի ճանաչման համաձայնագրի վերաբերյալ», – ասվում է դատախազության հայտարարության մեջ:

