
Վոլոդիմիր Զելենսկին միայն մեկ «քարտ» ունի. Դոնալդ Թրամփ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում։
Ըստ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «քարտեր չունի և առաջին օրվանից չի ունեցել»։
«Նա միայն մեկն ունի. Դոնալդ Թրամփ», – նշել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է. «Եթե Դոնալդ Թրամփը չլիներ, դա լիակատար աղետ կլիներ»։
«Նա գիտի դա, և եվրոպացի առաջնորդները գիտեն դա։ Բոլորը գիտեն դա», – ասել է Թրամփը։

