Դիլիֆ գյուղի դպրոցի բակում ջրի կուտակման խնդիր է առաջացել

Դիլիֆ գյուղի դպրոցի բակում ջրի կուտակման խնդիր է առաջացել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի դպրոցի բակը լցվել է ջրով։ Տեղի բնակիչների խոսքով՝ խնդրի պատճառը դպրոցի մոտով հոսող առուն է, որի ջրի մակարդակը պարբերաբար բարձրանում է և դուրս գալիս հունից՝ լցվելով դպրոցի տարածք։

Կուտակված ջուրը դպրոցի բակից հոսում է դեպի ճանապարհ, ինչի հետևանքով ամբողջ տարածքը սառցակալում է։

Գյուղի բնակիչները նշում են, որ ստիպված են սեփական ուժերով մաքրել տարածքը և ճանապարհ բացել, որպեսզի հնարավոր լինի տեղաշարժվել նշելով, որ սա առաջին դեպքը չէ և տեսանյութ ուղարկում NOR-ի խմբագրություն։