Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղիներում երթևեկությունն ազատ է

Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղիներում երթևեկությունն ազատ է

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա մայրուղիներում երթևեկությունն ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Հատկանշական է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ — 107 կմ (Գուդաուրի-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է, այդ իսկ պատճառով այս հատվածում բոլոր տեսակի ճանապարհային երթևեկությունը սահմանափակված է: