10 թեթրիով ավելացել է ձնամաքրման աշխատանքների մրցույթի գումարը
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող և քաղաքի փողոցների ճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է մրցույթ:
Ձնամաքրման աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից կհատկացվի 250 000 լարի։
Մրցույթը հայտարարվել էր 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է՝ հունվարի 16-ը:
Համեմատության համար նշենք, որ ամեն տարի Նինոծմինդա քաղաքի փողոցների և գյուղական ճանապարհների մաքրման համար հատկացվում էր ոչ ավելի, քան 140,000-150,000 լարի։ 2024 թվականին ճանապարհների մաքրման ծրագրի համար նախատեսվել էր 150 հազար լարի, մինչդեռ 2025 թվականի համար նախատեսվել է 249․990 լարի գումար։ Իսկ 2026 թվականի համար հատկացվել է 250 000։
Մատակարարը ծառայությունների իրականացման համար պետք է ապահովի.
Առատ ձյան տեղումների դեպքում պետք է իրականացվի Նինոծմինդայի փողոցների և դեպի գյուղեր տանող ճանապարհների մաքրումը:
Նինոծմինդայում և գյուղերում դեպի հասարակական օբյեկտներ տանող ճանապարհների մաքրումը ձյունից՝ ըստ անհրաժեշտության:
Անհրաժեշտ պայման է հանդիսանում առատ ձյան տեղումների դեպքում բոլոր բնակավայրեր տանող ճանապարհների մաքրումը՝ ծանուցումը ստանալուց (հեռախոսով կամ այլ ձևով) ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում:
Տարվա ընթացքում ձնհալի և անձրևների հետևանքով վնասված գյուղական (գրունտային) ճանապարհների նորոգումը և խնամքը:
«Մատակարարը» մաքրման աշխատանքները պետք է սկսի միայն «Գնորդի» պահանջի հիման վրա՝ հատուկ այդ նպատակով նշանակված վերահսկողի և համապատասխան տարածքային մարմիններում քաղաքապետի ներկայացուցչի ցուցումով: