
Ամեն տարի հունվարի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում, Փարավանա լճի վրա, Տիրոջ Հայտնության տոնի կապակցությամբ անցկացվում է ավանդական արարողություն, լճի սառույցը կտրվում է խաչի տեսքով։ Պատարագից հետո հավատացյալները մոտենում են ջրին և մասնակցում ծիսական արարողությանը` ընկղմվելով սառը ջրի մեջ։
Այս օրը եկեղեցիներում քահանաները կատարում են ջրի օրհնության կարգը, որից հետո հավատացյալները, ինչպես նաև ցանկացող այլ անձինք, կարող են օրհնված ջուրը տանել իրենց տներ։
Փոկա գյուղում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներից բացի, Տիրոջ Հայտնությունը նշելու համար հյուրեր էին եկել Վրաստանի տարբեր շրջաններից։ Սառը ջրի մեջ մտնելուն մասնակցեցին և՛ տղամարդիկ, և՛ կանայք։
Ցանկացողները ջրի մեջ ընկղմվեցին ընդամենը երեք անգամ՝ մի քանի վայրկյանով։ Նինոծմինդայի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն ապահովեցին նրանց անվտանգությունը։
Տեսանյութ․
Ֆոտոշարք․
























