Մաքրվել է Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը

Մաքրվել է Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը

Հունվարի 18-ին առատ ձյան և բքի պատճառով Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը փակ էր։

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ կապ հաստատելով՝ տեղեկացանք, որ ճանապարհները մաքրվել են երեկ երեկոյան։

Ավելացնենք, որ գյուղական ճանապարհների և Նինոծմինդայի փողոցների ձյունից մաքրման ու պահպանման համար, նոր հայտարարված մրցույթի համաձայն, որը դեռ քննարկման փուլում է, նախատեսվում է հատկացնել 250 000 լարի։

10 թեթրիով ավելացել է ձնամաքրման աշխատանքների մրցույթի գումարը