Դժբախտ պատահարի զոհ դարձավ Անժելա Գագիկի Թումասյանը՝ ծնված 1996 թվականին Նինոծմինդայի շրջանի Վլադիմիրովկա գյուղում: Ապրել է Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզի Կրասնոկամենսկ քաղաքում:
Անժելան հայտնի էր իր բարությամբ և հոգատար վերաբերմունքով շրջապատի հանդեպ։ Նրա անժամանակ մահը խոր ցավ և անդառնալի կորուստ է ընտանիքի, հարազատների, ընկերների և բոլոր նրան ճանաչողների համար։
Վլադիմիրովկա գյուղի հասարակությունը, հարազատներն ու բարեկամները խորը ցավով վշտակցում են ընտանիքին՝ կիսելով նրանց անդառնալի կորստի վիշտը։
Թող հանգչի խաղաղությամբ։
Լռեց մի կյանք՝ դեռ չծաղկած գարնան պես,
Թևավոր երազներ մնացին անավարտ։
Քո ժպիտն է ապրում հիշողության մեջ,
Քո լույսը՝ սրտերում, անվերջ ու անմար։
Թող երկինքը գրկի քո խաղաղ հոգին,
Թող լույս լինի ճամփադ հավերժության մեջ։
Մեզ մնաց ցավը, կարոտն ու հիշատակը,
Եվ անունդ՝ աղոթք մեր շուրթերին միշտ։
Հուղարկավորությունը տեղի կունենա հուվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության Չիտայի մարզի Կրասնոկամենսկ քաղաքում: