Ռուսաստանում Վրաստանի օգտին լրտեսություն անելու համար վրացական ծագում ունեցող 9 ազատազրկված զինծառայող կա, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է.այդ մասին տեղեկացնում է Грузия online-ը՝ «Ռեզոնանսի» պարբերականին հղումով։
Պաշտոնաթող գեներալ Բեսո Ալադաշվիլիի խոսքով՝ նախկին իշխանությունը ոչինչ չի ձեռնարկել այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը թեթևացնելու համար՝ գոնե Վրաստանի քաղաքացու դեպքում։
Ռազմական փորձագետները ցինիկ են համարում նախագահի այն հայտարարությունը, թե համաներմամբ ազատ արձակված լրտեսներին կարելի էր փոխանակել Ռուսաստանում նման մեղադրանքով դատապարտվածների հետ։
Ալադաշվիլին նշում է, որ նոր իշխանությունն իրոք կարող էր փոխանակման հարց դնել։
«Վրաստանի քաղաքացուն հանձնելու հարցը կարող էր քննարկվել Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հանդիպման ընթացքում։ Ռուսաստանը կարող է գնալ այդ քայլին»,-գրում է թերթը։tert.am