«Սաքարթվելոս բանկ»-ի մասնաճյուղը կրկին գործում է Նինոծմինդայում

«Սաքարթվելոս բանկ»-ի մասնաճյուղը կրկին գործում է Նինոծմինդայում

Հունվարի 20-ից Նինոծմինդայում Ազատություն վերսկսել է իր աշխատանքը «Սաքարթվելոս բանկ»-ի մասնաճյուղը։ Տեղեկության համաձայն՝ նորաբաց մասնաճյուղում աշխատում է մինչև 10 աշխատակից։

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին «Սաքարթվելոս բանկ»-ը փակել էր իր մասնաճյուղը Նինոծմինդայում, ինչն առաջացրել էր բազմաթիվ հարցեր և դժգոհություն բնակիչների շրջանում։ Այդ ժամանակ NOR-ը կապ էր հաստատել բանկի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչու էր փակվել մասնաճյուղը և ինչ քայլեր էին նախատեսվում տեղացիների համար։

Մասնավորապես, հարցերը վերաբերում էին հետևյալին․

  • ինչո՞ւ փակվեց մասնաճյուղը,
  • ինչպես են աշխատավարձ ստացող, կոմունալ վճարումներ կատարող կամ ավանդներ ունեցող քաղաքացիները իրականացնելու իրենց գործարքները,
  • արդյո՞ք կմնան բանկոմատը և Playbox-ը,
  • քանի՞ այլ մասնաճյուղ է փակվել երկրի տարբեր շրջաններում։

Այդ ժամանակ «Bank of Georgia»-ն պաշտոնապես հայտարարել էր․

«Վրաստանի բանկի»-ի երկարաժամկետ ռազմավարության շնորհիվ, գործարար նպատակներն ու խնդիրները պարբերաբար վերանայվում են։ Սա հաճախ կապված է անձնակազմի վերապատրաստման, պաշտոնի բարձրացման և ռոտացիայի հետ։ Այս կոնկրետ դեպքում աշխատակիցների թիվը կրճատվել է, սակայն երբ նոր աշխատանքային հնարավորություններ են ի հայտ գալիս, նախկին աշխատակիցներն ունեն առաջնահերթություն»։

Բանկի ներկայացուցիչը նաև նշել էր, որ Նինոծմինդայում բանկոմատը և Playbox-ը կմնան տեղում, և բնակիչները ստիպված չեն լինի մեկնել այլ քաղաք՝ կանխիկ գումար հանելու կամ տարբեր ֆինանսական գործարքներ կատարելու համար։

Բացի այդ, քաղաքացիներին առաջարկվել էր օգտվել բանկի թեժ գծից՝ 032 2 444 444 հեռախոսահամարով, որտեղ հնարավոր էր ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն։