Փոկա գյուղի հանրային դպրոցի շենքի վերանորոգման մրցույթը կայացել է

Փոկա գյուղի հանրային դպրոցի շենքի վերանորոգման մրցույթը կայացել է

Փոկա գյուղի հանրային դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթը կայացել է։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթների պաշտոնական կայքէջից։

Կապ հաստատեցինք Փոկայի հանրային դպրոցի տնօրեն՝ Մովսես Ալվանջյանի հետ պարզելու, թե երբ կսկսվեն վերնորոգման աշխատանքները։ Մովսես Ալվանջյանը նշեց, որ այս պահին վերանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, սակայն նախատեսվում է, որ դրանք կսկսվեն մոտ ժամանակահատվածում։

Տնօրենի խոսքով՝ ծրագրի շրջանակում կվերանորոգվեն դասասենյակները, կփոխվեն դռները, պատուհանները, կվերանորոգվեն պատերը, առաստաղը, հատակը ։

Մրցույթի նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 165 500 լարի, ներառյալ ԱԱՀ-ն։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով։

Մրցույթի հաղթող է ճանաչվել «Մարգար» ՍՊԸ-ն, որը ներկայացրել է 150 500 լարի արժողությամբ առաջարկ։

Հավելենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի դպրոցի շենքեր դեռևս մնում են փակ։