
2017թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսված իրականացվելիք շինաշխատանքները մոտենում են ավարտին:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով` մոտակա օրերին կավարտվեն մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները, 70 տոկոսով կիրականացվեն մարզադահլիճների և արարողությունների տների վերանորոգումը, կավարտվեն նաև կոյուղագծերի անցկացման աշխատանքները:
Բացի այդ ծրագրված է հայտարարել մրցույթ Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզի շենքի վերանորոգման համար:
Բոլոր ընթացիկ շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի 13-ը: Ներկայումս ավարտված են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքերը և կոյուղագծերի անցկացման աշխատանքների առաջին փուլը:
Մանրամասների մասին մեզ տեղեկատվություն տրամադրեց Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.
Գարուշ Արզումանյան