Մունիցիպալիտետի ընթացիկ շինաշխատանքները և դրանց ավարտման ժամկետները

Մունիցիպալիտետի ընթացիկ  շինաշխատանքները և դրանց  ավարտման ժամկետները

2017թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսված իրականացվելիք շինաշխատանքները մոտենում են ավարտին:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով` մոտակա օրերին կավարտվեն մինի մարզադաշտերի կառուցման աշխատանքները, 70 տոկոսով կիրականացվեն մարզադահլիճների և արարողությունների տների վերանորոգումը, կավարտվեն նաև կոյուղագծերի անցկացման աշխատանքները:

Բացի այդ ծրագրված է հայտարարել մրցույթ Նինոծմինդա քաղաքի նոր մանկապարտեզի շենքի վերանորոգման համար:

Բոլոր ընթացիկ շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի 13-ը: Ներկայումս ավարտված են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքերը և կոյուղագծերի անցկացման աշխատանքների առաջին փուլը:

Մանրամասների մասին մեզ տեղեկատվություն տրամադրեց Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը.

Գարուշ Արզումանյան