
Նրանք իմ ընկերներն են, եկեք տեսնենք, այո, նրանցից յուրաքանչյուրը իմ ընկերն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում «Խաղաղության խորհրդի» ժամանակ՝ նկատի ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին։
«Սովորաբար ես ունեմ մի քանիսը, գուցե երկուսը կամ երեքը, որոնց չեմ սիրում։ Բայց այս անգամ՝ ոչ։ Իրականում ես սիրում եմ այս ամբողջ խումբը։ Նրանցից յուրաքանչյուրին։ Կարո՞ղ եք հավատալ։
Սովորաբար միշտ կան երկու կամ երեքը, որոնց ես չեմ կարողանում տանել, բայց ես այստեղ նրանցից ոչ մեկին չեմ տեսնում։ Ես սիրում եմ այս բոլոր մարդկանց»,– ասել է նա։

