
Վրաստանում արդյունահանված 5 միլիոն մ³ գազը վաճառվում է աճուրդով։ Գազը աճուրդում վաճառքի է հանվել Նավթի և գազի կորպորացիայի կողմից։
Աճուրդի պայմանների համաձայն՝ 1000 մ³-ի գինը սահմանվել է 646.8 լարի (առանց ԱԱՀ-ի)։ Բացի այդ, այս գումարին ավելացվում է առաջարկի գումարը, որը կազմում է 5.39 լարի։
«Աճուրդի մասնակիցը պետք է լինի Վրաստանի գազափոխադրման համակարգի օգտատեր և ունենա միջոցներ/իրավունք՝ մատակարարման-ընդունման կետում գնված «բնական գազը» հասցնելու իր սպառման կետ (կնքել փոխադրման և բեռնաթափման պայմանագիր)՝ համաձայն գործող օրենսդրության։
«Աճուրդի առևտրի արդյունքում ստացված «մեկնարկային գինը» և վերջնական գինը չեն ներառում «բնական գազի» տեղափոխման արժեքը, որը պետք է վճարի «աճուրդում» հաղթած անձը/գնորդը», – նշված է աճուրդի պայմաններում։

