Ինչ արժեն ալյուրը, շաքարավազը, ձեթը տարեսկզբին

Ինչ արժեն ալյուրը, շաքարավազը, ձեթը տարեսկզբին

Այցելելով Նինոծմինդայի խանութներ և հարցում անցկացրեցինք պարզելու համար, թե որքան է ալյուրի շաքարի ձեթի և պարենային մթերքի մակարոնեղենի գները։

Ալյուրի գները

  • Ամենաբարձր որակի «Պուրադի էքստրա» ալյուրի (25 կգ) արժեքը կազմում է 45–50 լարի
  • Երկրորդ կարգի «Պրոգրես» ալյուրի (25 կգ) արժեքը՝ 40–45 լարի
  • Առաջին կարգի ալյուրի (50 կգ) արժեքը տատանվում է 63–68 լարիի սահմաններում

Շաքարի գները

Շաքարավազի գները տարբեր խանութներում տարբեր են․

  • Մեկ խանութում 5 կգ շաքարի արժեքը կազմում է 11,30 լարի, իսկ մեկ պարկինը՝ 105 լարի
  • Մեկ այլ խանութում 5 կգ շաքարը վաճառվում է 11,50 լարիով

Ձեթի գները

  • Բարձր որակի «Օլեյնա» ձեթ (5 լիտր)՝ 31,90 լարի
  • «Կոպոլիվա» ձեթ (5 լիտր)՝ 27,60 լարի
  • «Ռուսկի մասլա» (5 լիտր)՝ 24,99 լարի
  • Սովորական ձեթ (5 լիտր)՝ 23,90–26 լարի
  • 3 լիտրանոց ձեթի գները տատանվում են 14,80–17,50 լարի

Նշենք, որ խանութներում գները տարբեր են՝ կախված մթերքի որակից, կարգից և ներկրման երկրից։