Կարլ Մարքս փողոցում մի քանի ամիս է ջրի արտահոսք է

Կարլ Մարքս փողոցում մի քանի ամիս է ջրի արտահոսք է

Նինոծմինդա քաղաքում, Կարլ Մարքս փողոցում բնակիչների խոսքով, արդեն երկար ժամանակ շարունակվում է ջրի արտահոսքը։

Ցուրտ եղանակային պայմանների պատճառով արտահոսող ջուրը սառցակալել է, ինչի հետևանքով ամբողջ փողոցը պատվել է մերկասառույցով։

«Արդեն մի քանի ամիս է՝ այս վիճակն է։ Դիմել ենք համապատասխան ծառայություններին, բայց խնդիրը դեռ չի լուծվել»,- ասում են բնակիչները։

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 24-ին NOR-ը լուսաբանել էր, որ նույն հատվածում կրկին ջրի արտահոսք էր։

Ոմանք խմելու ջրի խնդիր ունեն, իսկ փողոցներում էլ ջրի անտեղի արտահոսք է

NOR-ը կլինի հետևողական իրադարձությունների զարգացմանը։