Ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ

Ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ

Ձյան առատ տեղումների և դժվար օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ճանապարհային դեպարտամենտը։

Մերկասառույցի, առատ ձյան և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի՝ Կոդա-Ալգեթի և Այազմա-Նինոծմինդա հատվածներում, Նաքերալայի լեռնանցքում, Սաչխերե-Ռաճա ճանապարհին, Փարցխիսի-Թեթրիծղարո ճանապարհին, Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա ճանապարհին, Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի՝ Օֆիտարա-Մելե հատվածում։ Քութայիսի-Ալպանա-Մամիսոնի ճանապարհի՝ Կորենիշի-Շովի հատվածում և Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի՝ Ջվարի-Ուշգուլի հատվածում։

Ձնահոսքի վտանգի, առատ ձյան, վատ տեսանելիության և ձնաբքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին, Բաթումի-Ախալցիխե ճանապարհի Գոդերձի-Ուղկիսուբանի հատվածում, Կորշա-Շատիլի հատվածում և Ուշգուլի-Լասդիլի հատվածում։

Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհի՝ Վերոնա-Թելավի հատվածում և Բաթումի-Ախալցիխե ճանապարհի 50-103 կմ հատվածում թույլատրվում է միայն բարցր անցողություն ունեցող մեքենաների երթևեկությունը։

Ճանապարհների մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։