Հոկտեմբերի 26-ին Խանչալի լճի տարածքը, որը ներառված է “Ջավախեթի” ազգային պարկում, մաքրվեց կուտակված աղբից:
Շաբաթօրյակը կազմակերպել էին ազգային պարկի աշխատակիցները: Ջավախեթիի պահպանվող տարածքների կենտրոնի տնօրեն Թամազ Կարապետյանի խոսքով, ազգային պարկի մեջ մտնող տարածքներից ամենից շատը Խանչալի լճի տարածքն է աղտոտված: “Այսօր մեզ հաջողվեց հավաքել 100 պարկ և երկու մեքենա աղբ: Մեզ այդ հարցում օգնեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչակազմը` տրամադրելով երկու աղբատար մեքենա աղբը տեղափոխելու համար:
Հարկ է նշել, որ ազգային պարկի տարածքը հանդիսանում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհի պահպանման կարևոր աղբյուր, իսկ բնության նկատմամբ նման անփույթ վերաբերմունքը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Ամեն անգամ, երբ աղբը գցում եք լիճը կամ անտառի տարածքում, մտածեք ձեր արարքի մասին և հաշվի առեք, որ պլաստիկ շշերը քայքայվում են 100 տարվա ընթացքում, ալյումինից պատրաստված տարաները` 500 տարվա, իսկ ապակե տարաները` 1000 տարվա ընթացքում:
Մանրամասների մասին տեղեկություն տրամադրեց Ջավախեթիի պահպանվող տարածքների կենտրոնի տնօրեն Թամազ Կարապետյանը.
Գարուշ Արզումանյան