Մահախոսական/Կարինե Գեորգիի Կարագյոզյան-Բեզոյան

Մահախոսական/Կարինե Գեորգիի Կարագյոզյան-Բեզոյան

Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Կարինե Գեորգիի Կարագյոզյան-Բեզոյանը` ծնված 1974թ-ին Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղում, ապրում էր Փոկա գյուղում։

Հարազատները, բարեկամները և նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում սիրելի Կարինեի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում են ընտանիքին:

Հուղարկավորությունը կկայանա հունվարի 28-ին Փոկա գյուղում։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…