
Այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 13։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում՝ բեռնատար ավտոմեքենայի և Jeep մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ։
Պատահարի հետևանքով բեռնատարը դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածից, հայտնվել տներից մեկի բակում և բախվել ծառին։ Վթարի արդյունքում տուժածներ չկան։
Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Պատահարի հանգամանքները պարզվում են։







