Աշուղ Ալիք Ջավախքը 2025-ի ձեռքբերումների մասին

Աշուղ Ալիք Ջավախքը 2025-ի ձեռքբերումների մասին

Այսօր՝ հունվարի 27-ին, աշուղ Ալիք Ջավախքի ծննդյան տարեդարձն է։ Ծննդյան օրվա կապակցությամբ Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի Թեմը շնորհակալագրով պարգևատրել է Վալիկո (Ալիք) Քսպոյանին՝ մշակույթի ոլորտում երկարամյա և նվիրված գործունեության համար։

Պարոն Քսպոյանը մեծ ներդրում ունի Ջավախքի տարածաշրջանում վրաց և հայ ժողովուրդների միջև մշակութային կապերի զարգացման գործում՝ իր աշխատանքով աշուղական դպրոցի և երգի ու պարի «Ջավախք» անսամբլի միջոցով։

Պարգևատրումը հանձնել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի Միտրոպոլիտ Նիկոլոզը։

Ալիկ Քսպոյանը՝ առավել հայտնի Աշուղ Ալիք Ջավախքը, ծնունդով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղից է (1950 թ.) և ներկայումս ապրում ու ստեղծագործում է Ախալքալաք քաղաքում։

Աշուղ Ալիք-Ջավախքը 50 տարուց ավելի է, ինչ աշխատում է մշակույթի ասպարեզում, այժմ Ախալքալաքի մունիցիպալիտետի ակումբների միավորման տնօրենն է։ 200-ից ավելի երգերի հեղինակ է, թողարկել է 6 տեսաերիզ և 2 աշուղական երգարան՝ «Ջավախքի կանչ» խորագրով։

Վրաստանի «Հայ գրողների միության» անդամ է, Վրաստանի վաստակավոր մանկավարժ։ Պարգևատրվել է 50-ից ավելի Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության մեդալներով, նրանց թվում՝ Կոմիտասի, Ջիվանու, Նաղաշ Հովնաթանի և Մովսես Խորենացու մեդալներով։

Վրաստանի պարարվեստի միության կողմից պարգևատրվել է 3 օրդենով և Վրաստանի «Պարի դեսպան աշխարհում» կոչումով։

2000 թ․ հիմնադրել է «Ջավախք» ժողովրդական երգի-պարի համույթը, որը մասնակցել է միջազգային փառատոնների եվրոպական 10 երկրներում և միշտ վերադարձել հաղթանակներով։ Համույթի գեղարվեստական ղեկավարն է և մեներգիչը։

2006 թ․ նրա բեմադրությամբ Ախալքալաքի ժողովրդական թատրոնը առաջին անգամ ներկայացումներով հանդես եկավ Թբիլիսիում, Գյումրիում և Երևանում։

Նույն թվականին նրան շնորհվում է աշուղի կոչում՝ ստանալով Աշուղ Ալիք-Ջավախք պատվանունը։

2009 թ. նրա նախաձեռնությամբ Ախալքալաքում բացվում է աշուղական դպրոց, որտեղ և ստեղծվել ու գործում է աշուղական անսամբլը։

2008 թ. հիմնադրում է մանկական թատրոնը, որը նույն թվականին մասնակցեց Երևանում «Նռան հատիկ» փառատոնին։

2009 թ. Ախալքալաքում սկիզբ է առնում «Ջավախքի գարուն» փառատոնը (անցած տարի 15-րդն էր)։

Ամենակարևորը՝ համարյա բոլոր գյուղերում ստեղծվել են պարային խմբեր, նույնիսկ այն գյուղերում, որտեղ չկան ակումբներ։

Մշտապես գործում է նրա ղեկավարությամբ երգչախումբը։

2025 թ. Ախալքալաքի և Նինոծմինդայի ղեկավարության առաջարկով նրա հայրենի գյուղում` Ջիգրաշենում անցկացվեց երգի-պարի փառատոն։

Տարիների ընթացքում և հիմա էլ աշուղ Ալիք Ջավախքը ունի հնարավորություն ապրելու և ստեղծագործելու մեծ քաղաքներում, բայց նախընտրել է մնալ, ստեղծագործել և ապրել հայրենի Ջավախքում: Ավելին աշուղ Ալիք Ջավաքը այսօր ստղծագործում է նաև վրացերեն լեզվով, որը նվիրված է Սայաթ Նովաին։

NOR ռադիոկայանը հարցազրույց ունեցավ աշուղի հետ խոսելով 2025 թվականի ձեռքբերումների և հաջողությունների մասին և թե ինչ ծրագրեր կան այս տարի 2026 թվականին։

Մանրամասն տեսանյութում․