Վլադիմիրովկա և Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղերի ճանապարհների վիճակը

Վլադիմիրովկա և Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղերի ճանապարհների վիճակը

Բնակիչներից մեկը, մեկնաբանելով NOR-ի հրապարակումներում, գրել էր․«Հետաքրքիր է Վլադիմիրովակն էլ բաց է, թե մնա դեմը գարուն է կբացվի ինքն իրեն»։

Պարզելու համար Վլադիմիրովկա և Ախալի Խուլգումո (Տամբովկա) ճանապարհների իրավիճակը՝ հունվարի 27-ին NOR-ի լրագրողը կապ հաստատեց Մասիս Աղայանի հետ։

Մասիս Աղայանը նշեց, որ Վլադիմիրովկա գյուղի ճանապարհի վերաբերյալ տվյալ պահին տեղեկություն չունի։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ և ճանապարհը կբացվի արդեն այսօր՝ հունվարի 27-ին։

Վլադիմիրովկայի բնակիչներից մեկի հետ կապ հաստատելով նա նշեց, որ գյուղ տանող ճանապարհը բաց է, սակայն գյուղամիջյան ճանապարհը կիսով չափ է մաքրվել և մինչև գյուղի վերջը ամբողջությամբ բաց չէ։