
Հոկտեմբերի 26-ին մի խումբ հավատացյալներ և հոգևորականներ ուխտագնացություն էին կազմակերպել Նինոծմինդա քաղաքում:
Իվերական Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը ձեռքերին նրանք քայլեցին Նինոծմինդա քաղաքի կենտրոնով և ներկա գտնվեցին այն վայրում, որտեղ նոր եկեղեցի է կառուցվելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի երեկոյան Սուրբ Նինոյի անունը կրող եկեղեցի բերվեց Ածղուրական Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, որը մեկ շաբաթ Նինոծմինդայում մնալուց հետո կտեղափոխվի Ծալկա:
Բորիս Ղարսլյան