
Դմանիսիի մունիցիպալիտետի Զեմո Կարաբուլախի գյուղում ամուսինը սպանել է կնոջը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր։
Ըստ առկա տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն ձերբակալել են սպանության մեջ կասկածվողին։
Նաև, ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպին նախորդել է կոնֆլիկտ։ Կինը սպանվել է սառը զենքով։
Ինչպես «ԻնտերպրեսՆյուզ»-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանությանը։

