Խորը ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ
Շողիկ Սեդրակի Պալոյան-Պալյանը` ծնված 1962 թվականին Սաթխա գյուղում, ամուսնացած էր Գանձա գյուղում։
Հարազատները, բարեկամները և նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում սիրելի Շողիկի անժամանակ մահվան կապակցությամբ և իրենց ցավակցությունն են հայտնում ընտանիքին։
Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին, ժամը 13։00-ին, Գանձա գյուղում։
Մեծ լռությանն է մեր կյանքը գերի.
Մենք մի ակնթարթ լույսաշխարհ եկանք,
Որ ապրենք առանց ցավ ու վերքերի,
Խոսենք քնքշորեն, երգենք ու խնդանք,
Բայց լացի ձայն է մեր ականջներում
Եվ անկարեկիր ողբ ու հեծկլտանք: –
Իմ բարեկամներ ազնիվ հերկերի,
Ճակատագրով եղբայրներ իմ թանկ,
Բացեք դռները փակված երգերի
Եվ ասեք՝ կյանքի իմաստը գտանք: