
Երեկ՝ հունվարի 27-ին Փոկա գյուղի բնակիչը հաղորդագրություն է ուղարկել NOR-ի խմբագրություն՝ բարձրաձայնելով գյուղամիջյան փակ ճանապարհների խնդիրը։
Բնակչի փոխանցմամբ՝ մաքրվել է ընդամենը մոտ երկու փողոց, մինչդեռ մնացած ճանապարհները փակ են․ «Այս իրավիճակը լուրջ դժվարություններ է ստեղծում գյուղի բնակիչների տեղաշարժի համար»,-ասում է նա։

Տեղեկություն ստանալու համար կապ հաստատեցինք Փոկայի գյուղապետի հետ։ Սակայն Վալերի Ալվանջյանը նշեց, որ արդեն մի քանի ամիս է՝ լքել է իր պաշտոնը։
NOR-ը փորձեց մի քանի բնակիչներից ճշտել, թե ով է Փոկայի գյուղապետը, սակայն ոչ ոք տեղյակ չէր։


