Ամուսնության նպատակով 19-ամյա աղջկա են առևանգել․ Ձերբակալվել է երկու անձ

Ամուսնության նպատակով 19-ամյա աղջկա են առևանգել․ Ձերբակալվել է երկու անձ

Մառնեուլիում ամուսնության նպատակով 19-ամյա աղջկա են առևանգել. Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է երկու անձի:

«Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային վարչության աշխատակիցները, ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով, ձերբակալել են 2004 թվականին ծնված Ն.Ա.-ին և 2000 թվականին ծնված Ս.Բ.-ին:

Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում Ն.Ա.-ն, ամուսնության նպատակով, ապօրինի զրկել է ազատությունից 2006 թվականին ծնված Ու.Կ.-ին: Նշված հանցավոր գործողությանը մասնակցել է նաև այժմ որպես մեղադրյալ ձերբակալված Ս.Բ.-ն:

Իրավապահները, իրականացված քննչական գործողությունների արդյունքում, երկու մեղադրյալներին էլ ձերբակալել են հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Aliq.ge