
Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցի մայթերին սառնամանիքներից հետո առաջացել է մերկասառույց, ինչը լուրջ խնդիր է ստեղծում հետիոտների համար։ Բնակիչները ստիպված են մայթերով քայլել մեծ զգուշությամբ։
Այս խնդիրը Նինոծմինդայում առկա է գրեթե ամեն տարի՝ հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով քաղաքի ձմեռները լինում են խիստ և երկարատև։

Խնդրի վերաբերյալ դիմեցինք Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանին։ Վերջինս նշեց, որ մայթերը մշտապես մաքրվում են ձյունից։ Իսկ ինչ վերաբերում է սառցակալած մայթերին, ապա, նրա խոսքով, կոմունալ ծառայությունը դրա համար հատուկ տեխնիկա չունի։

«Մեր շրջանում եղանակային պայմանները շատ ցուրտ են։ Ձմռանը Նինոծմինդայում եղանակը խիստ է, կտուրներից հալած ջուրը հոսում է մայթերին, իսկ ուժեղ սառնամանիքի պատճառով արագ սառչում է։ Ցավոք, չունենք նաև աղ կամ ավազ պահեստավորելու համար անհրաժեշտ պայմաններ, որպեսզի դրանք կիրառենք մերկասառույցի դեպքում։ Պետք է մտածենք և գտնենք հնարավոր լուծումներ»,- ասաց Անդրանիկ Բդոյանը։
Տեսանյութ․

