Արման Ծառուկյանի երկրորդ գոտեմարտը RAF 5-ում՝ փետրվարի 28-ին

Արման Ծառուկյանի երկրորդ գոտեմարտը RAF 5-ում՝ փետրվարի 28-ին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ըմբշամարտի երկրորդ գոտեմարտը կանցկացնի Real American Freestyle 5 մրցաշարում:

Մրցակիցը խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասն է։ Այս մասին Ծառուկյանը հայտնել է իր Telegram-ի ալիքում։ Գոտեմարտը տեղի կունենա փետրվարի 28-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում տպավորիչ հաղթանակ տարավ ամերիկացի Լենս Փալմերի նկատմամբ։ Արման Ծառուկյանն առաջին անգամ էր անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտ եւ հաղթեց առաջին մրցափուլում՝ 10:0 հաշվով:

ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։