Կարս-Ախալքալաք նախագիծը տարածաշրջանում բոլորին ձեռնտու կլինի, այդ թվում` Հայաստանի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի տնտեսագետ Էմզար Ջգերենայան` պատասխանելով հունվարի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Հայաստան կատարելիք այցի տնտեսական օրակարգի մասին հարցին:
Պատասխանելով բանակցությունների ժամանակ Կարս-Ախալքալաք նախագծի հնարԱվոր հիշատակման մասին հարցին, փորձագետը նշեց, որ դա չի բացառվում. այն, ըստ նրա, ձեռնտու է բոլորին, այդ թվում`Հայաստանին: «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կկասեցնի այդ նախագծը: Հայաստանի համար եւս շահավետ կլինի միանալ նրան, քանի որ արդյունքում երկրի բեռնափոխադրումների ծավակը կավելանա»,-նշեց նա:
Թեեւ ներկայումս Հայաստանը ապագա երկաթգծի հետ միացում չունի, սակայն, ըստ փորձագետի, դժվար չէ ունենալ, քանի որ նոր ուղին անցնելու է Հայաստանի սահմանի մոտով, իսկ Հայաստանի հյուսիսում կա ենթակառուցվածք:
Նրա խոսքով` օրակարգում գլխավորը կլինեն տրանսպորտային` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային, ներառյալ Վերին Լարսի անցակետին վերաբերող հարցերը, ինչպես նաեւ երկկողմ ներդրումների պաշտպանության հարցեր:
Տարբեր գնահատականներով, Բաքու- Թբիլիսի –Կարս երկաթգծի արժեքը կարող է գերազանցել 600 մլն դոլարը: Նախագծի այլընտրանքը խորհրդային ժամանակաշրջանում գործող Կարս-Գյումրի երկաթգիծն է, որի գործարկմանը խանգարում է հայ-թուրքական փակ սահմանը:NEWS.am