
2025 թվականի դեկտեմբերի 1-ից Լեհաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, որի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող երկրում աշխատանքային վիզա ստանալ պարզեցված ընթացակարգով։
Հիշեցնենք, որ մինչ այդ գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանն այն 5 երկրների շարքում էր, որոնց քաղաքացիները կարող էին Լեհաստանում աշխատել միայն հատուկ հայտարարագիր լրացնելով։
Փոփոխություններից հետո նրանք պետք է անցնեն ստանդարտ ընթացակարգերով։
BusinessPressNews-ին Լեհաստանում աշխատող HR ռեսուրսների մասնագետ Իրինա Նամիճեիշվիլին ասել է, որ փոփոխությունը գործնականում վերջ է դրել վրացիների աշխատանքին Լեհաստանում։ Նրա խոսքով՝ արտագաղթողների մեծ մասը վերադարձել է հայրենիք։
Նշենք, որ նոր կարգավորումը բացառություն է նախատեսում Վրաստանի քաղաքացիների համար, սակայն` որոշակի պայմաններով.
Անցումային դրույթ. Վրաստանի քաղաքացիները, որոնց աշխատանք է վստահվել այս կարգավորման ուժի մեջ մտնելուց առաջ, կարող են դիմումի (oświadczeniu o powierzeniu pracy cudzoziemcowi, գրանցված գրանցամատյանում) հիման վրա շարունակել աշխատել մինչև դիմումի վավերականության ժամկետի լրանալը։

