ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների նկատմամբ՝ Ռուսաստանին ենթադրյալ աջակցության

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի քաղաքացիների նկատմամբ՝ Ռուսաստանին ենթադրյալ աջակցության

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս ֆիզիկական անձանց և վեց կազմակերպությունների նկատմամբ՝ Ռուսաստանին ենթադրյալ ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Իրանի ռազմական աջակցությունը Ռուսաստանին շարունակում է ուղղակի սպառնալիք ներկայացնել ԵՄ անվտանգության համար։ Այսօր ԵՄ Խորհուրդը նաև սահմանափակող միջոցներ է կիրառել չորս անհատների և վեց կազմակերպությունների նկատմամբ՝ ԵՄ հատուկ պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում, հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի պետական ​​​​հովանավորությամբ անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագրին», – հաղորդվում է Խորհրդի կայքում