Սիրանույշ Այվազյան- Եսոյանը Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է մեդալով

Սիրանույշ Այվազյան- Եսոյանը Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է մեդալով

Հոկտեմբերի 27-ին Մեծ Խանչալի գյուղի դպրոցում կայացավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրանույշ Այվազյան-Եսոյանին ՛՛Մայրենի լեզվի դեսպան՛՛ մեդալի շնորհման արարողությունը:

Մեդալը շնորհվել էր Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից, իսկ այն հասցեատիրոջը հանձնեց Վրաստանի հայ գրողների ՛՛Վենատուն՛՛ միության նախագահ Ժորա Սնխչյանը: Մեդալի հանձնման արարողությանը ներկա էին դպրոցի անձնակազմը և աշակերտությունը:

Սիրանույշ Այվազյան-Եսոյանը ծնվել է 1961թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղում: Նա արդեն 38 տարվա դասավանդման փորձ ունի: Վաստակաշատ ուսուցչուհին հայոց լեզվի և գրականության տարածման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար բազմիցս պարգևատրվել է մեդալներով և դիպլոմներով:

Մանրամասները լսեք նյութում.