Տարիներ շարունակ բարձրաձայնվող, բայց չլուծված խնդիր․ Թափառող շները Նինոծմինդայում

Տարիներ շարունակ բարձրաձայնվող, բայց չլուծված խնդիր․ Թափառող շները Նինոծմինդայում

NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է թափառող շների խնդրին, որը մինչ օրս մնում է չլուծված և գնալով ավելի լուրջ հետևանքներ է ունենում բնակչների համար։ Այսօր էլ Նինոծմինդայի փողոցներում նկատելի է թափառող շներ, որոնք երբեմն ագրեսիա են ցուցաբերում և հարձակվում մարդկանց վրա։

NOR-ը պարբերաբար նյութեր է հրապարակել քաղաքում առկա այս մտահոգիչ իրավիճակի մասին՝ բարձրաձայնելով բնակիչների դժգոհությունն ու վախերը։

Նինոծմինդա քաղաքում թափառող շների թիվն օրեցօր ավելանում է, ինչի հետևանքով վտանգի տակ է հայտնվում մարդկանց անվտանգությունը։ Բնակիչները նշում են, որ հատկապես երեխաները և տարեցները հաճախ են վախենում ազատ տեղաշարժվելուց, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են նաև հարձակումներ։

Օրինակ՝ 2024 թվականի հունիս ամսին Նինոծմինդայի կենտրոնական այգում թափառող շները հարձակվել են երեխաների վրա։

Չնայած խնդրի բազմիցս բարձրաձայնմանը՝ մինչ օրս այն չի ստացել համակարգված և արդյունավետ լուծում։

Նշենք, որ ըստ ժամանակագրության հարձակումներ են եղել ոչ միայն Նինոծմինդա քաղաքում այլ նաև մունիցիպալիտետի որոշ գյուղերում օրինակ՝

Թափառող շները հարձակվել են Սամեբայի բնակիչների վրա

Թափառող շները Սաթխայում հոշոտել են գառների

Նինոծմինդայում թափառող շների խնդիրն օրեցօր սրվում է

Բացի ֆիզիկական վտանգից, խնդիրը ունի նաև սանիտարահիգիենիկ կողմ։ Թափառող շները հաճախ սնվում են աղբանոցներում, տարածում են կեղտ, իսկ որոշ դեպքերում կարող են հանդիսանալ տարբեր հիվանդությունների աղբյուր՝

Հարկ է նշել որ հարևան Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեով հատկացվել է 30 000 լարի Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում անօթևան շների խնդրին լուծում տալու համար։

Նշենք, որ Վրաստանի օրենսդրությ արգելում է դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։