
Թբիլիսիում բնական գազից թունավորման հետևանքով մահացել է 58-ամյա տղամարդ։
«Գլխավոր լուրեր Կախեթիից» լրատվամիջոցը հաղորդել է, որ մահացածը Թելավիից է, աշխատանքի պատճառով Թբիլիսիում էր և միայնակ էր ապրում բնակարանում։
Դեպքը տեղի է ունեցել նրա տանը։ Այլ մանրամասներ այս պահին անհայտ են։
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

